ԱՄՆ բնակիչը, Երկրորդ աշխամարտի վետերանը 96 տարեկանում համալսարանի դիպլոմ է ստացել, համալսարանը նա թողել էր 68 տարեկան առաջ, հայտնում է Associated Press–ը։  

1950 թվականին ԱՄՆ ռազմածովային ուժերի օդաչու Բոբ Բարգերը Տոլեդոյի համալսարան է ընդունվել։ Երեք տարի անց նա ուսումը թողել է, քանի որ ստիպված է եղել աշխատել ընտանիքը պահելու համար։

Մի քանի տարի առաջ դրա մասին տեղեկացել է համալսարանի աշխատակիցը, որի հետ վետերանը ծանոթացել է։ Աշխատակիցը պարզել է, որ Բարգերի անցած կուրսերը թույլ են տալիս նրան հավակնել դիպլոմի, որը ուսանողներն ստանում են երկու տարվա ուսումնառությունից հետո։ 1950 թվականին այդպիսի դիպլոմ չի եղել։