Գործակալությունը հաղորդում է, որ նման տեմպերով 2018-ի արդյունքներով ընկերությունը չի ունենա կանխիկ գումար, եթե մոտ ժամանակներս լրացուցիչ ֆինանսավորում չգտնի:
Tesla-ն արդեն հինգ եռամսյակ անընդմեջ գումարային ազատ հոսքի բացասական ցուցանիշներ է ունենում:
Bloomberg-ը հիշեցնում է, որ 2017-ի արդյունքներով Tesla-ն ուներ 3.4 մլրդ դոլար կանխիկ գումար: Ընդ որում ընեկերության պարտքը 9.4 մլրդ է:
Ինչպես նշում է RNS-ը, նախկինում Tesla-ի բաժնետերեը հավանություն էին տվել ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկի համար պարգեւատրման նոր համակարգին:
Նրա աշխատանքի վարձատրությունը կատարվելու է միայն հաջորդ 10 տարիների ընթացքում Tesla-ի նպատակների ամբողջական իրականացման դեպքում. կապիտալիզացիայի մինչեւ 650 մլրդ դոլար, ինչպես նաեւ եկամուտի եւ EBITDA-ի աճ:



























