Հարրի Փոթերի մասին վիպաշարի հեղինակ, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը Twitter-ում ներողություն է խնդրել էլֆ Դոբբիի մահվան համար, հաղորդում է ՌԲԿ-ն:
«Ահա նորից տարելից է: Այս տարի ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ սպանեցի նրան, ով չմահացավ Հոգվարդսի համար մարտի ժամանակ, բայց կյանքը զոհեց՝ փրկելով մարդկանց, որոնք հաղթեցին այն (մարտը): Իհարկե՝ նկատի ունեմ Դոբբիին»,- գրել է Ռոուլինգը:
Մայիսի 2-ին նշվում է Փոթերի մասին վիպաշարի առանցքային գոտեմարտի՝ Հոգվարդսի համար մարտի տարելիցը: Այդ օրը գրողը ներողություն է խնդրում այս կամ այն հերոսի մահվան համար: 2016 թվականին, օրինակ, Ռոուլինգը ներողություն էր խնդրել պրոֆեսոր Ռիմուս Լյուպինի մահվան համար:




























