Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հունվարի 18-ին ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք:

Այցի շրջանակում Վաշաձեն բանակցություններ կվարի ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի, տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Վաշաձեին ընդունելու է նաեւ նախագահ Իլհամ Ալիեւը:

Ավելի վաղ, Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել էր, որ Վաշաձեի այցի ընթացքում չի քննարկվելու Ռուսաստանը Հայաստանին կապող գազատարի վրացական հատվածի վաճառքի հարցը: