Կենտրոնական բանկն ապրիլի 30-ից շրջանառության մեջ է դրել նոր արծաթե հուշադրամներ՝ «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ», «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ» եւ «2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն»: Այս մասին տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը: 

«Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ» հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի առաջին Հանրապետության եւ Հայաստանի երրորդ Հանրապետության զինանշանները, դարձերեսին Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության շենքի պատկերն է: Հուշադրամի էսքիզների հեղինակը Լուսինե Լալայանն է, այն հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 5000 դրամ

Մետաղը/հարգը՝ արծաթ 9250

Քաշը՝ 168.1 գ

Տրամագիծը՝ 63.0 մմ

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ հարթ, համարակալված

Քանակը՝ 300 հատ

«Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ» հուշադրամի դիմերեսին պատկերված է հերոսամարտին նվիրված հուշահամալիրի զանգաշտարակը՝ ճակատամարտի քարտեզի համապատկերին, դարձերեսին՝ հուշահամալիրի ճեմուղուց հատված՝ արծվի քանդակային պատկերով: Այս հուշադրամի էսքիզների հեղինակն էլ Հարություն Սամուելյանն է, հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 1000 դրամ

Մետաղը/հարգը՝ արծաթ 9250

Քաշը՝ 33.6 գ

Տրամագիծը՝ 40.0 մմ

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Քանակը՝ 500 հատ

«2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, դարձերեսին՝ ֆուտբոլային հանդիպումների կազմակերպիչ-քաղաքների քարտեզը եւ գնդակի պատկեր: Հուշադրամի էսքիզների հեղինակը MDM (Münzhandelsgesellschaft Deutsche Münze) ընկերության մասնագետներն են, հատվել է Գերմանիայում, «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 100 դրամ

Մետաղը/հարգը՝ արծաթ 9250

Քաշը՝ 20.0 գ

Տրամագիծը՝ 38.6 մմ

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Քանակը՝ մինչեւ 5000 հատ