Հայաստանի արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն այսօր՝ մայիսի 3-ին անձնական զննության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Կ.Ն.-ին: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը:
Աղբյուրի համաձայն՝ ՔԿՀ աշխատակցի բջջային հեռախոսի լիցքավորիչի միջից հայտնաբերել եւ առգրավել են անձեռոցիկով փաթեթավորված 4 կտոր մուգ շագանակագույն կոշտ զանգված, յուրաքանչյուրը՝ 0.4 գրամ քաշով: Ըստ բանավոր հայտարարության՝ վերոնշյալ զանգվածը պատրաստվում էր փոխանցել կալանավորված անձ Գ.Բ.-ին:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:




























