Հյուսիսային Հնդկաստանում տեղատարափ անձրեւներով ու ամպրոպով ուղեկցվող ավազե փոթորկի ժամանակ զոհերի թիվը հասել է գրեթե 110 մարդու: Այս մասին հայտնում է The Indian Express-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր 77 զոհի մասին:

Պարբերականի տեղեկություններով՝ զոհերի թիվը կազմել է 109 մարդ: Տարերային աղետից առանձնապես տուժել է Ուտար-Փրադեշ նահանգը, որտեղ զոհվել է 64 մարդ, եւ Ռաջասթհանը, որտեղ զոհերի թիվը 30-ից անցել է: Տուժածների ընդհանուր թիվը կազմում է 130 մարդ: Փոթորիկը պատուհասել է նաեւ Հարյանա նահանգը եւ Դելիի մայրաքաղաքային շրջանը:

Ամպրոպով ուղեկցվող ավազե փոթորիկը Հնդկաստանի հյուսիսային մի քանի շրջանները պատուհասել է չորեքշաբթի երեկոյան: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել տուժածներին եւ զոհերի ընտանիքներին: