Հնդկաստանում ուժեղ փոթորիկները առնվազն 116 մարդու մահվան պատճառ են դարձել, ավելի քան 250 մարդ վիրավորվել է, հաղորդում է AFP-ն:
Ավելի քան 130կմ/ժ արագությամբ ուժեղ քամիները ավերել են տները եւ տասնյակ մարդկանց են սպանել: Մի քանի նահանգներում, քամու եւ ամպրոպների ուղեկցությամբ քամիները, արմատախիլ են արել ծառերը, տապալել էլեկտրական սյուները եւ պատերը, ինչի պատճառով պաշտոնյաները զոհերի թվի աճը չեն բացառում:




























