Բրիտանիայում փորձում են բացահայտել 36 տարվա վաղեմության 2-ամյա աղջկա խորհրդավոր անհետացումը: Reuters-ի հաղորդմամբ՝ բրիտանական կողմը գետի ափի գերմանական կողմում պեղումներ է սկսել երեխայի դիակը գտնելու հույսով այն բանից հետո, երբ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բացթղումներ են եղել:
Զինծառայող Կատրի Լիի աղջիկը 1981 թվականին անհետացել էր Պադեբորն քաղաքից ոչ հեռու գտնվող բրիտանական զոքերի խանութից: Գործն այդպես էլ չէր բացահատվել: Նրա ընտանիքը կարծում է, որ աղջկան առեւանգել են:
Ոստիկանության ավագ քննիչ Ռիչարդ Օլիրին հաղորդել է, որ Ալմա գետի մոտ պեղումները սկսվել են ապրիլի 30-ին եւ կարող են 5 շաբաթ տեւել: Նպատակը ապացույցներ գտնելն է, հնարավոր է հագուստ կամ նույնիսկ Կատրիսի դիակը:




























