Մեքսիկայի կենտրոնում ոստիկանական ուժերի շրջայցի ընթացքում պարզվել է, որ 185 սպաներից 113-ն ընդհանրապես ոստիկան չեն, հաղորդում է AP-ն:

Երկրի կենտրոնական Պուեբլա նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտը հաղորդել է, որ 113 կասկածյալներին ոստիկանության սպա ներկայանալու համար մեղադրանք է առաջադրվել: Ենթադրվում է, որ նրանք կաշառք են տվել՝ ստուգումներից եւ գրանցումից խուսափելու համար:

Մեքսիկայի ՆԳ նախարար Դիոդոր Կարասկոն ասել է, որ քաղաքային իշխանությունները կորցրել են վերահսկողությունը եւ այլեւս չեն կարող երաշխավորել բնակիչների անվտանգությունը: