Տեխասում 17-ամյա պատանի է կալանավորվել, ով ԻՊ-ին անդամակցելուց հետո առեւտրի կենտրոնում զանգվածային կոտորած էր նախատեսում իրականացնել:
Ըստ KTVT- ի՝ 17-ամյա Մատին Ազիզի-Յարանդը ձերբակալվել է Տեխասի Պլանո քաղաքի դպրոցում: Նրան «ահաբեկչական սպառնալիքի» եւ ոստիկանության սպային սպանելու մեղադրանքներ են ներկայացվել:
Ըստ իշխանությունների՝ Stonebriar Center առեւտրի կենտրոնում մայիսի կեսին նախատեսված հարձակման համար պատանին մոտ 1400 դոլար էր ծախսել զենքի եւ մարտավարական հանդերձանքի համար:




























