Չինաստանը հույս ունի, որ հաջորդ շաբաթ երկրի վարչապետ Լի Կեցյանի այցը Ճապոնիա կօգնի հարաբերությունները նորմալ հուն վերադարձնելուն: Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարարի օգնական Կոնգ Սյուանյուն, փոխանցում է Reuters-ը:

Լի Կեցյանը այցով Ճապոնիա կմեկնի մայիսի 8-ին: Այցի շրջանակում նախատեսված է  Տոկիոյում հանդիպում ճապոնացի գործընկերոջ եւ Հարավային Կորեայի նախագահի հետ:

Կոնգ Սյուանյուի խոսքով՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Լի Կեցյանի բանակցություններով կորոշվեն ապագա հարաբերությունները: