Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել է նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով ՝ մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա»,- ասվում է Կարեն Կարապետյանի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հայտարարել էր հրաժարական ներկայացնելու մասին:




























