Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) գործադիր կոմիտեն վերընտրել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին նախագահի պաշտոնում, փոխանցում է Wafa գործակալությունը։

Նրա տվյալներով՝ որոշումն ընդունվել է միաձայն Ռամալայում կայացած Պաղեստինի ազգային խորհրդի նիստում։

ՊԱԿ–ը միջազգային հանրության կողմից ճանաչվել է պաղեստինցիների միակ օրինական ներկայացուցիչը։