Չինաստանի պաշտպանության նախարարությունը սուտ է որակել ամերիկյան ռազմական օդանավերի դեմ պարտական լազերների օգտագործման մասին Պենտագոնի պնդումը, հայտնում է Reuters-ը:

«Մենք արդեն պաշտոնական խողովակներով հերքել ենք այդ սխալ պնդումները: Չինական կողմը խստորեն հետեւում է միջազգային օրենքներին եւ տվյալ երկրի տեղական օրենքներին ու հավատարիմ է  տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պաշտպանությանը»,- նշված է Չինաստանի ՊՆ հայտարարության մեջ:

Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հուա Չունինգը հայտարարել է, որ կառավարությունը «լուրջ ստուգումներ» է անցկացրել եւ ԱՄՆ-ին հայտնել մեղադրանքների հիմնավորված չլինելու մասին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պաշտոնական բողոք է ներկայացրել Չինաստանի իշխանություններին Ջիբութի ռազմակայանի մոտ լազերների օգտագործման կապակցությամբ, որոնք ուղղվել էին  օդանավերին եւ ամերիկյան երկու օդաչուների մոտ աննշան վնասվածքներ էին առաջացրել: