Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մայիսի 4-ին, դասախոսությամբ է հանդես եկել ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն» 2017-2018թթ. ծրագրի ունկնդիրների, ինչպես նաեւ 2018թ. Դիվանագետների եւ պետական այլ գերատեսչությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցների վերապատրաստման ծրագրի մասնակիցների առջեւ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները եւ հիմնական ուղղությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, տեղեկացրեց Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստման, դրա շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների եւ գագաթաժողովին ընդառաջ մշակվող փաստաթղթերի մասին։
Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների եւ վերապատրաստման դասընթացի մասնակիցների հարցերին:




























