Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի իրար նայող պատկերը կհայտնվի նոր 5 ֆունտանոց մետադրամի վրա, որը կթողարկվի մայիսի 19-ին զույգի ամուսնության կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Մետազադրամի դիզայները՝ 37-ամյա Ջոդի Քլարկը նաեւ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու մետաղադրամի հեղինակն է 2015 թվականից ի վեր։

Միաժամանակ միապետի թոռը հուշադրամի վրա արդեն երկրորդ անգամ է հայտնվում։ 2005 թվականին նա պատկերվել էր 21-ամյակի կապակցությամբ։

Նշենք, որ Հարրիի եւ մարքլի հարսանիքը կկայանա Վինձորյան պալատում՝ բրիտանական միապետի նստավայրում։ Արարողությանը հրավիրվել են հանրության 2640 ներկայացուցիչներ: