Իրանում 3,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 10:27-ին Իրանի Խորմազգան նահանգի Ֆարգան քաղաքում, հաղորդում է  Mehr գործակալությունը:

Նշենք, որ նախօրեին Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը արձանագրել էր 3,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: