Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է զույգի՝ տղամարդու եւ կնոջ, որոնց բիթքոինների փոխանակման ժամանակ խարդախության համար մեղադրանք է ներկայացվել: Լրատվամիջոցներն արդեն միջադեպը «Discount Bitcoin Bandits» են անվանել, հաղորդում է Bitcoinist-ը:
Ընդհանուր առմամբ 6 դեպք է գրանցվել, որոնք տեղի են ունեցել Լոս Անջելեսի մերձակայքում: Կողոպտիչների կողմից զոհերրին հասցված վնասը 90 հազար դոլար է կազմում:
Բիթքոինների փոխանակման հանցավոր սխեմայի գլխավոր կազմակերպիչը Պրեշես Լանայ Ֆիցջերալդն է: Բոլոր միջադեպերի ժամանակ նրան ուղեկցել է Լավիլի Ջոշուա Հոլը:
Եթե զոհերը համաձայնում էին օնլայն կրիպտոփոխանակմանը, ապա ստանալով գումարային փոխանցումը, հանցագործները հայտնում էին իրենց մոտ առաջացած տեխնիկական խնդիրների մասին: Արդյունքում նրանք գնորդներին չէին փոխանցում կրիպտոմետաղադրամները, թեեւ վճարումը կատարվել էր:
Եթե զոհերը պնդում էին հանդիպման ժամանակ փոխանցել կրիպտոարժույթները, ապա հանցագործները տեղում նրանց կողոպտում էին:
Մեղավոր ճանաչվելու դեպքում Ֆիցջերալդին առավելագույն պատիժ՝ 29 տարի եւ 18 ամիս ազատազրկում է սպառնում, իսկ նրա հանցակից կինը 19 տարի եւ 4 ամսով կարող է կալանավորվել:



























