Բարսելոնի ոստիկանությունը կալանավորել է 41-ամյա Ջեյմի Ակուրին, որին անվանում են Բրիտանիայում ամենաորոնված մարդը, փոխանցում է Gazeta-ն։ Օպերացիան պատրաստել են Մեծ Բրիտանիայի ազգային քրեական գործակալությունը, Լոնդոնի ոստիկանությունը եւ Իսպանիայի ազգային ոստիկանությունը։ Զինված իրավապահները տղամարդուն բռնել են Բարսելոնի մարզասրահներից մեկի մոտ մայիսի 4-ին, որից հետո կալանքի տակ են պահում։
Ակուրը կասկածվում է թմրանյութերի լայնամասշտաբ մատակարարումների կազմակերպման մեջ։ Տղամարդու նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2016 թվականին։ Ներկայումս Ակուրին սպասվում է Մադրիդի դատարանի նիստ, որտեղ կորոշվի նրա արտահանձման հարցը։




























