Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը այսօր՝ հունվարի 18-ին քաղաքավարական հանդիպում է ունեցել Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանի հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են նաեւ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Սթիվեն Քեսսլերին եւ իրավական հարցերով օգնական Դավիթ Խաչատուրյանին:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հանդիպման նպատակն էր` ծանոթանալ նախարարի ծրագրերին, համակարգում ակնկալվող փոփոխություններին:





























