Լոնդոնի Հիթրուո օդանավակայանում 50 կոկորդիլոս են ձերբակալել, որոնց սեփականատերերը խախտել են վայրի կենդանիների փոխադրման կանոնները, հաղորդում է BBC News-ը:

1 տարեկան սողուններին փորձել են Մալայզիայից Մեծ Բրիտանիա ներմուծել ֆերմայում բազմացնելու համար: Ճամփորդության ընթացքում 30 կիլոգրամ քաշով կոկորդիլոսները կռվել են իրար հետ, քանի որ նրանց համար բավարար տարածք չկար: Հինգ բեռնարկղերից յուրաքանչյուրում պետք է տեղավորվեր 4 կենդանի, սակայն փոխադրողները ամեն մեկում 10 սողունի էին տեղավորել: Արդյունքում սողուններից մեկը սատկել է:

Կենդանիներին բռնագրավվել են վայրի կենդանական եւ բուսական աշխարհների վտանգված տեսակների միջազգային առեւտրի մասին կոնվենցիայի (CITES) համաձայն: Հուոմ գրասենյակի ներկայացուցիչները (Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարություն) հայտնել են, որ նրանց համար նոր ապաստան կգտնեն: