Բրազիլիայում շաբաթ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել առնվազն ինը մարդ, եւս 30-ը վիրավորվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Globovision հեռուստաալիքին:
Ողբերգությունը տեղի է ունեցել Պարանա նահանգի մայրուղու վրա, որտեղ մեքենան բախվել է հիվանդանոց հիվանդներ տեղափոխող ավտոբուսին:
Ըստ ճանապարհային ոստիկանության՝ ուղեւորատար մեքենան փորձել է առաջ անցնել, բայց չի հասցրել անցնել իր գիծ եւ բախվել է ավտոբուսին, որն էլ արդյունքում կողաշրջվել է:
Մահացել է ավտոմեքենայի երկու, ավտոբուսի 7 ուղեւոր, եւս 30 մարդ վիրավորվել է:




























