Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա շրջանում ածխի հանքահորի փլուզման հետեւանքով առնվազն վեց բանվոր է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  Dawn-ին:

Ըստ թերթի՝ փլուզումը տեղի է ունեցել գազի պայթյունի պատճառով: Այժմ հողի տակ դեռ 11 հանքափորներ կան, տեղում նրանց փրկության համար աշխատանքներ են կատարվում:

Դեպքի վայր են ժամանել արդեն տեղական վարչակազմի ներկայացուցիչները:

Պաշտոնական տվյալներով՝ ամեն տարի Պակիսատոնում ածխի հանքահորների փլուզման հետեւանքով մահանում են 100-ից մինչեւ 200 մարդ: