Հաագայի կենտրոնում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա, հաղորդում է De Telegraaf-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Հարձակումը տեղի է ունեցել Հաագայի համալսարանի մոտակա սրճարանում: Տղամարդը սրճարանում դանակով մեկ մարդու է վիրավորել, ապա դուրս եկել փողոց եւ վիրավորվել եւս երկուսի: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանությունը հարձակվողին ոտքից վիրավորել է, որից հետո ձերբակալել է: Ինչպես գրում է թերթը, հարձակվողը արդեն հայտնի էր ոստիկանությանն իր կասկածելի վարքով, հաղորդում է Gazeta-ն:




























