Հայաստանում կուլակաթափություն կլինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը` ընդգծելով, որ դա պարտադիր բան է:

«Ինչպես որ մենք ուզում ենք` քրեական հանցագործները պատժվեն, մենք արդարություն կրող եւ պահանջող ժողովուրդ ենք: Ամենաշատը, որ մենք ուզում ենք այս աշխարհից, երեւի թե դա է: Եւ ով է ասել, որ պետական պաշտոնյան, կամ պաշտոնյաների խումբը, որ երկիրը հասցրել է այս վիճակին, սնանկության աստիճանի են երկիրը հասցրել  եւ փողերը մսխել են, տարել օֆշորներ եւ այլն: Ով ասաց, որ նրանք չպետք է պատասխանատվություն կրեն, պարտավոր են պատասխանատվություն կրելու, որպեսզի հաջորդները տեսնեն, որ կա հանցանք եւ պետք է լինի պատասխանատվություն»,-ասաց նա:

Եղիշե Պետրոսյանի խոսքով` իշխանությունները անընդհատ արտաքին պարտք են վերցրել եւ երկիրը հասցրել տնտեսական առումով շատ ծանր վիճակի. «Իմ կարծիքով իրենք պիտի փակեն արտաքին պարտքը իրենց գողացածով: Սա ես կհամարեմ լավ որոշում»: