Փարիզի ոստիկանությունը ֆրանսիական իշխանությունների քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել է երեք անձի, որոնց մոտ ինքնաշեն շենք է հայտնաբերել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին:
Ըստ հրապարակման՝ ձերբակալությունը կատարվել է ցույցի ընթացքում կատարված պրոֆիլակտիկ զննության ժամանակ: Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության սոցիալական եւ տնտեսական քաղաքականության դեմ բողոքի ցույցը սկսվեց շաբաթ կեսօրից:
Այն նվիրված է Մակրոնի նախագահության առաջին տարուն եւ «Տոն Մակրոնի համար» կարգախոսն ունի:
Ցույցին մասնակցում է մոտ 40 հազար մարդ: Սակայն ցույցի կազմակերպիչ «Չենթարկված Ֆրանսիա» ձախ քաղաքական շարժման տեղեկության համաձայն՝ ցույցի մասնակիցների թիվը 4 անգամ ավելի շատ է հնչեցված թվից՝ 160 հազար:
Փարիզի ժամանակով մոտ 14:00-ին Օպերայի հրապարակից դեպի Բաստիլի հրաժարակ շարժվեցին ցուցարարների առաջին շարքերը: Եթրի մասնակիցները պաստառներ են պահել, որոնց վրա գրված է՝ «Ստոպ, Մակրոն», «Ոչ» - հարուստների նախագահին», «Բոլորը համախմբված են», «Ոչ» - սոցիալական հեղաշրջմանը», «Այլընտրանք կա»:




























