Կոլումբիայի շրջանային դատարանը որոշել է մերժել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի խնդրանքը մայիսի 9-ին նշանակված դատաքննությունը հետաձգելու մասին, որի ժամանակ պետք է ընթերցվի 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մասին ՌԴ 13 քաղաքացիների եւ ռուսական 3 կազմակերպությունների մեղադրական եզրակացությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է դատարանի որոշման մեջ:
Անցած ուրբաթ հատուկ դատախազի անունից, որը քննում է Ռուսաստանին մեղսագրվող ԱՄՆ ընտրական գործընթացներին միջամտելու փորձերի մասին պնդումները, խնդրագիր է ներկայացվել ընթացակարգային հարցերի պատճառով դատական առաջին նիստը հետաձգելու մասին: Շաբաթ ռուսական «Կոնկորդ մենջմենթ եւ քոսթալինգ» կազմակերպության փաստաբանները, որը պատասխանողներից մեկն է, բողոք է հայտնել՝ հայտարարելով, որ դա կբերի դատավարության անհարկի ձգձգման, դրանից բացի՝ Մյուլլերի խնդրանքը իրավաբանական հիմնավորում չունի:
Դատավարությունը պետք է սկսվեր դեռեւս մարտի 20-ին, սակայն այդ ժամանակ տեղափոխվել էր մայիսի 9-ին: Ըստ դատախազների՝ դատական նիստի հետաձգումը հետեւում է այն հանգամանքից, որ այս պահին հայտնի չէ, «Կոնկորդ մենջմենթ եւ քոսալթինգ» ընկրությունը արդյոք ստացել է դատարանի ծանուցագիրը:
Հատուկ դատախազի միջնորդությանը կտրականապես համաձայն չեն ռուսական կողմի փաստաբանները: «Հատուկ դատախազի միջնորդությունը իրավաբանական հիմնավորում չունի եւ ստեղծում է անհարկի ձգձգում»,- նված է դատարանին հղած նրանց նամակում:
Փետրվարի կեսին ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես մեղադրանք էին ներկայացրել ՌԴ 13 քաղաքացիների եւ ռուսական 3 ընկերությունների ամերիկայն քաղաքական գործընթացներին եւ 2016-ի նախագահական նախընտրական մրցավզքին միջամտելու փորձերի համար: 37 էջից կազմված մեղադրական եզրակացությունը պատրաստել է Մյուլլերի աշխատակազմը:
Դրանից զատ, Մյուլլերը մեղադրանք է ներկայացրել ռուս ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինին հակաամերիկյան տեղեկատվական գործողությունները ֆինանսավորելու համար:



























