Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի անվտանգության ծառայության աշխատակիցը հունվարի 18-ին, ժամը 03:30-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 01.30-ի սահմաններում հանքի երկաթգծի տարածքում նկատել է 2 անձանց, ովքեր փորձել են գնացքի վագոնից ոսկու հանքանյութ գողանալ, սակայն բռնվել են իր կողմից:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Վարդենիս քաղաքի բնակիչներ, նախկինում դատապարտված, 29-ամյա Դավիթ Ա.-ին եւ 31-ամյա Վախթանգ Դ.-ին:
Կատարվում է հետաքննություն:





























