Ախուրյանի ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով հունվարի 9-ին, ժամը 14-ի սահմաներում այրվող փայտ էր նետել Ախուրյանի ՍՊԸ-ներից մեկի պատուհանից:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՍՊ ընկերություններից մեկի տնօրենը ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերն անհայտ անձը այրվող փայտն ընկերության պատուհանի օդանցքից նետել է հաշվապահության սենյակ, ինչի հետեւանքով այրվել են հաշվապահական փաստաթղղթերը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 17-ին պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 54-ամյա Վանիկ Ա.-ն: Փաստի առթիվ Հայաստանի քր. օր.-ի 34-185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Վանիկ Ա.-ն ձերբակալված է:





























