Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները հունվարի 17-ին, ժամը 17.30-ին,

Արագած գյուղի հարակից, թմրամիջոց օգտագործելու պահին, բռնել եւ բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 37-ամյա Սամվել Տ.-ին եւ 36-ամյա Արայիկ Պ.-ին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արայիկ Պ.-ից առգրավված տարայում հայտնաբերվել է 1,7 գ կանեփանման զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն: