Չինաստանի առաջնորդ Հու Ցզինտաոն սկսում է չորսօրյա պետական այցն ԱՄՆ: Վերլուծաբաններն այցը որակում են ամենակարեւորը վերջին 30 տարիներին:
Գնահատականը պայմանավորված է վերջին տարիներին Պեկինի տնտեսական, ռազմական եւ դիվանագիտական հզորության մեծացմամբ: Չինաստանի ղեկավարի այցի ֆոն է դարձել աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ առկա լարվածությունը, գրում է ВВС-ն:
Այցից առաջ Չինաստանի առաջնորդը հայտարարեց, որ դժգոհ է արժույթի համաշխարհային համակարգից, որտեղ գլխավոր դերակատարն ամերիկյան դոլարն է:
Երկու երկրների հարաբերությունները սրում են նաեւ Թայվանի կարգավիճակի հետ կապված տարաձայնությունները եւ Չինաստանում մարդու իրավունքների խնդիրը: Սպասվում է, որ այդ թեմաները կընդգրկվեն բանակցություններում: Բացի այդ առաջնորդները կքննարկեն Կորեական թերակղզու եւ ԿԺԴՀ միջուկային ծրագրի հիմնախնդիրները:





























