Հանրապետականները լուրջ պոտենցիալ ունեն ուժեղ ընդդիմություն լինելու: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Հանրապետականները կառուցողական ընդդիմություն կլինեն թե ոչ, ցույց կտա ժամանակը: Եթե իշխանությունը բերելու է լուրջ ծրագրեր, լուրջ խնդիրներ, որում ես համոզված եմ, եւ որոնց դեմ քվեարկելը հեշտ չի լինելու, պատիվ չի բերելու, այդ դեպքում ես համոզված եմ, որ կլինեն կառուցողական»,- ասաց նա:

Արամ Սարգսյանի կարծիքով՝ նույնքան պատվաբեր է լինել ընդդիմություն, ինչքան իշխանություն, եւ ճիշտ չի լինի եթե ընդդիմություն չլինի:

«Եթե կբերենք ծրագրեր, որոնք կիսատ կլինեն, քննադատության խնդիր կունենան, միանշանակ ճիշտ կլինի, որ իրենք քննադատեն ու հետեւություններ անենք, շտկենք ուղղենք, որովհետեւ օրեննքներ էնպիսի բան են, որ  պիտի բազմակարծություն լինի: Ես չէի ուզենա, որ Նիկոլ Փաշինյանի  ղեկավարած կառավարությունը գործեր առանց ընդդիմության, որովհետեւ ընդդիմություն լինելը նույնչափ պատվաբեր եւ կարեւոր է, ինչքան իշխանությունը, եւ կուզենայի, որ Հանրապետականը լիներ էդ ընդդիմությունը»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Ընդդիմադիր կուսակցությունը չի կարող լինել Կառավարությունում. Շարմազանով