Հայ–ադրբեջանական սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալված 6 օտարերկրացիները փոխանցվել են Ազգային անվտանգության ծառայությանը։ Այս մասին մայիսի 9-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով՝ բոլոր 6-ն էլ Բանգլադեշի քաղաքացիներ են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 6-ին օտարերկրացիների խումբ է ձերբակալվել հայ–ադրբեջանական սահմանին։





























