Հայաստանը ԵՄ Համաձայնագրին կարեւոր նշանակություն է տալիս: Այս մասին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը;

«Համաձայնագիրը կարեւոր ենք համարում եւ հույս ունենք, որ այն ԵՄ երկրներում առավելագույնս արագ կվավերացվի»,- նշեց Փաշինյանը:

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարվա նոյեմբերին: Ներկայումս ընթանում է փաստաթղթի վավերացման գործընթացը: