Սպիտակ տունը բարի կամքի դրսեւորում է անվանել ԿԺԴՀ-ի իշխանությունների կողմից ԱՄՆ-ի երեք քաղաքացիների ազատ արձակումը: Այս մասին ասվում է չորեքշաբթի ամերիկացի առաջնորդի մամուլի քարտուղար Սառա Սանդերսի գրավոր հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի գործողությունները՝ ամերիկացի քաղաքացիների ազատ արձակման վերաբերյալ եւ դա համարում է բարի կամքի դրական ժեստ», - նշել է նա:
Ավելի վաղ՝ մայիսի 9-ին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը արդյունավետ էր եւ առաջընթաց է գրանցվել:
«Փհենյանում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ արդյունավետ հանդիպումներ եմ անցկացրել եւ առաջընթաց գրանցել», - գրել էր նա:





























