«Սոցիոմետր» կենտրոնը միշտ հաշվի է առնում իր հնարավոր ազդեցությունը սոցիոլոգիական հետազոտությունների վրա: Այդ մասին հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ եթե ազդեցության գործոնը կարող է գերազանցել 1 տոկոսը, հարցումն իրականացվում է այլ անունից (ոչ «Սոցիոմետրի»):

«Սակայն առ այսօր չի եղել, որ մենք ասենք, թե հարցումն իրականացնում է «Սոցիոմետրը», եւ մեզ ասեն՝ ոչ, դուք ստում եք: Ինձ ճանաչում է  Հայաստանի յուրաքանչյուր բոմժ: Մոտենում են փողոցում եւ ասում. «Դու լավ մարդ ես»,- ժպիտը դեմքին խոստովանել է Ադիբեկյանը: