Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 12-ի արտահերթ նիստում հավանություն է տվել մեկ վարկային համաձայնագրի և համաձայնագրի վավերացման մեկ նախագծի։
Խոսքը 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովի, ինչպես նաև Կարտախենայի և Նագոյայի արձանագրությունների շրջանակում հանդիպումների անցկացման հետ կապված Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հետ համաձայնագրի վավերացման նախագծի և Հայաստանում բնակարանային ապահովման ու հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ֆինանսավորման համաձայնագրի վավերացման նախագծի մասին է։





























