Լրագրող Վլադիմիր Պոզները աջակցություն է հայտնել իր գործընկերոջը՝ Մաքսիմ Շեւչենկոյին նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդից վերջինիս դուրս գալու մասին որոշման կապակցությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, Պոզները գրել է Instagram-ի իր էջում:

Պոզները հիշեցրել է, որ անդամակցել է խորհրդին Էլլա Պամֆիլովայի նախագահության ժամանակաշրջանում: «Ես հույսով լի է, որ այս խորհուրդը իսկապես կարող է ազդել մարդու իրավունքների իրավիճակի վրա Ռուսաստանի Դաշնությունում: Սակայն, աշխատելով խորհրդում, ես որոշեցի դուրս գալ դրա կազմից. որեւէ նշանակալի որոշում այնտեղ չի ընդունվել»,- ասել է Պոզները:

Սակայն մի քանի նիստի մասնակցելուց հետո հետո ուրախությունը փոխարինվեց դառնությամբ, խոստովանել է լրագրողը. «Ես վերջնականապես հասկացա, որ, ցավոք սրտի, որ Խորհուրդը ոչ միայն անկախ կազմակերպություն չէ, այլ նաեւ չունի իրական ազդեցություն եւ զուտ դեկորատիվ բնույթ է կրում»:

«Եվ հասկանալով դա՝ ես կրկին դուրս եկա խորհրդից: Սակայն ոչ այպես, ինչպես իմ գործընկեր Մաքսիմ Շեւչենկոն՝ առանց դռները շրխկացնելու եւ հայտարարությունների, պարզապես դուրս եկա՝ ընդմիշտ»,- ասել է Պոզները: Ակնհայտ է, որ Շեւչենկոն նույն հիասթափությունն է ապրել Մարդու իրավունքների խորհրդից, եզրափակել է Պոզները: 


Շեւչենկոն հայտարարել էր Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին՝ բացատրելով դա մայիսի 5-ին Մոսկվայում բողոքի ցույցի մասնակիցներին ծեծի ենթարկմանը Ռուսաստանի իշխանությունների կողմից արձագանքի բացակայությամբ: