Ավելի քան 10 հազար  ավստրալական դոլարներով (մոտ 7,5 հազար ԱՄՆ դոլար) կանխիկ վճարումները շուտով անօրինական են համարվելու: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի կառավարությունը, հաղորդում է The Gardian-ը:

Կանխիկ վճարումների սահմանափակումը թույլ կտա պայքարել կազմակերպված հանցավորության, հարկերից խուսափելու եւ ծխախոտային արտադրանքի անօրինական առեւտրի դեմ, կարծում են նախաձեռնության հեղինակները:

Բացի այդ, երկրում ստվերային տնտեսության դեմ պայքարի նոր ռազմավարություն կնախապատրաստի: Այդ նպատակով կառավարությունը հարկային վարչությանը հատկացրել է 319 մլն դոլար: Հաջորդ չորս տարիների ընթացքում «ստվերից» հարկերի դուրսբերման շնորհիվ իշխանությունները ակնկալում են ստանալ լրացուցիչ 3.6 մլրդ դոլար հարկային վճարումներ: