Հայաստանում արմատական փոփոխություններ չեն լինի: «Մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ագային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:
Ըստ որում՝ նա նշեց, որ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականն, իր կարծիքով, կոպտագույն սխալ էր: «Սերժ Սարգսյանը բոլորի համար շատ անսպասելի հրաժարական տվեց, եւ ես դա կոպտագույն սխալ եմ համարում»,- հայտարարեց Իսագուլյանը: Նրա խոսքով՝ Սարգսյանի որոշման մասին ոչ ոք չգիտեր, եւ շատերի համար, այդ թվում՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների համար այս որոշումը անսպասելի էր:
Միեւնույն ժամանակ, ինչպես կարծում է Իսագուլյանը, նորընտիր վարչապետը պահեց իր խոստումը եւ վարում է չափազանց ակտիվ ու հրապարակային գործունեություն՝ ուղիղ եթերում ցուցադրելով այն բոլոր առավելությունները, որոնցով օժտված է վարչապետը, ինչը, սակայն, կուսակցության ղեկավարի կարծիքով, ոչ միշտ է լավ անվտանգության տեսակետից: Դրա հետ մեկտեղ նա հայտարարեց, որ պետք է ամեն ինչ անել, որ Փաշինյանն անհաջողություն չկրի, եւ «Ազգային անվտանգություն» կուսակցությունը պատրաստ է նորընտիր վարչապետին աջակցել: Իսագուլյանի կարծիքով՝ մի քանի ամիս հետո երկրում իրավիճակը կարող է խորանալ, եւ հանրության կողմից գործող իշխանության նկատմամբ հնչող պահանջները կարող են աճել:
«Քանի որ ոչ մի այնպիսի արմատական փոփոխություն չի լինի, որ ժողովուրդն իր վրա զգա, ամեն ինչ կարող է չափազանց անբարենպաստ շրջադարձ ունենալ»,- եզրափակեց Իսագուլյանը:





























