ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

Նախագահի հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ:

Կենսագրական տվյալներ

Մհեր Գրիգորյանը ծնվել է 1972 թվականին:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ 1997-1999 թվականներին զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը: Աշխատել է Հայներարտբանկում (ներկայումս՝ Ամերիաբանկ), Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանում:

2006-2007 թվականներին եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրենը:

2002-2006 թվականներին համատեղությամբ խորհրդատու է աշխատել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում:

2007 թվականից եղել է ՎՏԲ Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալը:

2011 թվականին սկսել է աշխատել Արդշինբանկում՝ որպես Վարչության նախագահ:[1]

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար, Արդշինբանկի Վարչության Նախագահ Մհեր Գրիգորյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2016 թվականին պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։

Ամուսնացած է, ունի երկու երեխա: