ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. 

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Հրաչյա Ռոստոմյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար:

Կենսագրական տվյալներ

Հրաչյա Ռոստոմյանը ծնվել է 1981 թվականին, Երեւանում:

Կրթություն

1998-2003 թվականներին - սովորել եւ ավարտել է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանիատամնաբուժական ֆակուլտետը՝ բժիշկ ատամնաբույժ-թերապեւտի մասնագիտացմամբ։

2003-2006 թվականներին - սովորել եւ ավարտել է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ ստոմատոլոգ-օրթոպեդի որակավորմամբ։

2006-2010 թվականներին- սովորել եւ ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետը՝ մարզիչ-մանկավարժի որակավորմամբ։

Աշխատանքային գործունեություն

1997-1999 թվականներին - «Անի 90» ՍՊԸ ապրանքագետ։

2003 թվականին- թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի բժիշկ-ինտերն։

2006-2008 թվականներին- դասախոսել է Երեւանի պետական բժշկական համալսարանում։

2006–2009 թթ. - Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի լաբորանտ։

2008–2009 թթ. - Կենտրոն համայնքի ավագանու անդամ։

2006 թ. մարտի 12-ից՝ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ։

2010 թվականից - ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար։

2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար։

2016 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար:

Երկար տարիներ խաղացել է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի։ Մի շարք գիտամեթոդական հոդվածների հեղինակ, ՀԱՕԿ-ի տեղեկագրի համահեղինակ։

Պարգեւներ եւ կոչումներ

Պարգեւատրվել է.

Երախտագիտության մեդալով (2015)

ՀԱՕԿ «Հրանտ Շահինյան» մեդալով,

ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» մեդալներով,

Երեւանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով,

ՀՀ Նախագահի շնորհակալագրով։

Պահեստի լեյտենանտ։

ՀՀ սպորտի վարպետ։

Միջազգային կարգի մրցավար։

Անկուսակցական է

Ամուսնացած է։