ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Խաչատրյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար:

ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Արթուր Խաչատրյանին նշանակել գյուղատնտեսության նախարար:

Նշենք, որ նա ՀՅԴ անդամ է եւ մինչ այս Շիրակի մարզպետն էր:

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1972թ. Երեւանում:

1994թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը (ֆիզիկոսի որակավորմամբ):

1996թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի որակավորում։

Նույն որակավորումը ստացել է 2001-ին՝ Լոնդոնի Իմփերիալ Քոլեջում:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է:

2016-2017թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

1991թ.-ից ՀՅԴ անդամ է:

Ամուսնացած է, ունի 3 երեխա: