Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն առաջադրվել է ԲՀԿ-ի կողմից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նորանշանակ նախարարը։
Հարցին, թե որոնք են լինելու նրա առաջին քայլերը նախարարությունում, նախարարն ասաց, որ իրեն դեռ չեն ներկայացրել ոլորտը․ «Ես դեռ աշխատանքային պրոցեսի մեջ չեմ, թողեք հետո պատասխանեմ հարցերին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը նախկինում եղել է Հատուկ քննչական ծառայության քննիչ։
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ մայիսի 12-ին հրամանագիր է ստորագրել Աշոտ Հակոբյանին նախարար նշանակելու վերաբերյալ։ Հակոբյանը նախարար է նշանակվել ԲՀԿ քվոտայով։





























