Ավստրալիայի ֆերմայում յոթ սպանվածներից 4 երեխաների հայրը՝ Աարոն Կոկմանը պատմել է տեղի ունեցածի մանրամասները։ Նրա խոսքերը փոխանցում է Reuters-ը։  

Երեք երեխաների եւ երեք չափահասների մարմինները հայտնաբերվել են Օսմինգտոնա քաղաքի ֆերմայում մայիսի 11-ին։ Ոստիկանությունում տեղի ունեցածը սպանություն են անվանել, սակայն չեն փնտրի կասկածյալներին։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ սպանվածների թվում են  ֆերմայի 61-ամյա սեփականատեր Պիտել Մայլսը, նրա 58-ամյա կինը Սինդան, նրանց 35-ամյա դուստրը Քաթրինա Մայլսը եւ նրանց 13,12, 10 եւ 8 տարեկան չորս թոռնիկները։ Հանցագործության վայրում հանցագործները 3 միավոր հրազեն են գտել։ Բոլոր դրանք պատկանել են ֆերմայի սեփականատիրոջը։

Ոստիկանությունում պատմել են, որ երեխաները մահացել են իրենց անկողինններում առանց ցավի, բացի ութնամյա երեխան, որը քնել է մոր հետ, նշել է Կոկմանը։

Քաթրինան բաժանվել էր ամուսնուց եւ երեխաների հետ տեղափոխվել էր ծնողների մոտ, որպեսզի երեխաների հայրը չտեսնվի նրանց հետ։

Ոստիկանությունը դեռեւս քննում են միջադեպի հանգամանքները։ Դեռեւս չի հաղորդվում,թե ինչն է դարձել միջադեպի պատճառ։