Որոնողական ծառայությունները հայտնաբերել են շվեյցարացի զբոսաշրջիկի դին, որն անհետացել էր ֆրանսիական Ալպերի Վերին Սավոյա հատվածում մարտ ամսին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Parisien թերթը:

Թերթը գրում է, որ մահացած զբոսաշրջիկը հայտնաբերվել է սնոուբորդի շնորհիվ, որը դուրս էր ցցվել ձյան միջից երկու հազար մետր բարձրության վրա գտնվող փոքր կիրճում:

«Մարմինը հայտնաբերվել է որոնողական համայնքի տեղական անդամի կողմից, ով հրշեջ-փրկարարների էր կանչել, որպեսզի վերջիններս իջեցնեն մարմինը բարձրունքից և փոխանցեն թաղման ծառայություններին»,- պարբերականին հայտնել է տեղական ժանդարմերիայի ներկայացուցիչը:

Երկու շաբաթ առաջ նույն շրջանում ձյան հալվելուց հետո որոնողական ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել էին 47 եւ 49 տարեկան դահուկորդների մարմինները, որոնք այն անհետացել էին այն նույն օրը, ինչ շվեյցարացի զբոսաշրջիկը: Ընդ որում, նույն շրջանում հունվարի 7-ին անտեհացած 39-ամյա դահուկորդը Բրիտանիայից դեռ չի հայտաբերվել: