Ռուսաստանի պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը երկրին առաջարկել է ազգային գաղափարի իր ձեւակերպումը՝ բաղկացած 3 բառից. «Առաջինն ամեն ինչում»: «Մեզ՝ ռուսաստանցիներիս համար կա ազգային գաղափար՝ ամենուր եւ ամեն ինչում լինել առաջինը: Առաջնորդության ձգտումը՝ ռուսաստանցիներին բնորոշ գիծ է»,- ասել է Գրիզլովը:
Նշենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ընդլայնված հանդիպում է ունեցել խորհրդարանի ղեկավարության հետ եւ հանձնարարել մասնակցել Ռուսաստանում ազգամիջյան խնդիրների լուծմանը:
Նա կտրուկ բնորոշում է տվել ազգայնականներին եւ հայտարարել, թե քաղաքացիական աշխարհը ժողովրդավարական վերափոխումների գլխավոր պայմանն է: Հանդիպումը, սակայն, փչացրել է ՌԼԴԿ ներկայացուցիչ Լեբեդեւը: Նա հայտարարել է, թե Հայաստանի խորհրդարանում ոչ մի ռուս պատգամավոր չկա, իսկ Ադրբեջանի խորհրդարանում միայն մեկը, ով Ադրբեջանի նախագահի մտերիմն է: «Ռոստովի, Ստավրոպոլի եւ Կրասնոդարի մարզերում ղեկավար պաշտոնների 70-80 տոկոսը զբաղեցնում են հայերը, ադրբեջանցիները, ադիգեյները, բայց ոչ ռուսները»,- վրդովվել է Լեբեդեւը:



























