Գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ մայիսի 14-ին, հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել ամբողջ աշխատակազմին շուրջ 1.5 տարվա արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով հետագա հաջողություններ։
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ նախարարության աշխատակազմն իր ողջ եռանդն ու ջանքերը ներդրել է գյուղատնտեսության զարգացման ծրագրերի մշակման եւ իրականացման համար՝ հույս հայտնելով, որ դրանք կլինեն շարունակական։
Նախարարության աշխատակիցներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախկին նախարարին՝ կառավարման նոր մշակույթ ներդնելու եւ առողջ աշխատանքային մթնոլորտ ստեղծելու համար։





























