Հունվարի 18-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների պահանջով Զովաբեր գյուղի մի բնակիչ տան ննջասենյակում գտնվող երկաթյա պահարանից ներկայացրել է «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ, 150 կոտորակ, 12 հրապատիճ, 12 տրամաչափի փամփուշտի 17 պարկուճ եւ փամփուշտ լիցքավորող 1 մամլիչ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակվել է փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:




























